Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր պատգամավոր Դմիտրի Լորթքիփանիձեն Վրաց ուղղափառ եկեղեցուն առաջարկում է ստեղծել Եկեղեցական գվարդիա։
Նա կարծում է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին՝ որպես սահմանադրությամբ պետությունից զատ իրավական օբյեկտ, պետք է իր օրինական իրավունքների պաշտպանության համար ստեղծի Եկեղեցական գվարդիա։ Սա ենթադրում է նաև մշակութային ժառանգության հուշարձանների պահպանությունը։
Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորը եկեղեցուն առաջարկում է թեմերի հիման վրա ձևավորել տարածքային ստորաբաժանումներ. «Դա չի նշանակում զինված ստորաբաժանում, դա կլինի հավատացյալների մշտապես պատրաստ կամավորական միավորում, որի պարտականությունների մեջ է մտնելու հոգևորականներին ամենուրեք անհրաժեշտ կոլեկտիվ օգնության ցուցաբերումը՝ ելնելով խնդրի մասշտաբից»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում վրացական պետությունն ու եկեղեցին գտնվում են առճակատման մեջ խորհրդարանի կողմից 5 կրոնական միություններին, այդ թվում՝ նաև Հայ առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու մասին օրենքի ընդունման պատճառով։









































