Ուկրաինան պատրաստվում է 10 տարով Գերմանիային հանձնել իր երկաթուղին: Այս մասին Դավոսում «Ուկրաինական նախաճաշի» ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը:
«Այո, մենք ցանկանում ենք 10 տարի ժամկետով գերմանացիներին հանձնել երկաթուղու վերահսկողությունը», – ասել է նա:
Ավելի վաղ, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հուշագիր է ստորագրել գերմանական երկաթուղային օպերատոր Deutsche Bahn-ի հետ: Վարչապետն այս առիթով նշել էր, որ այդ դաշինքը «Նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից 2019 թվականի սեպտեմբերին հռչակած «Ուկրզելդորոգի» վերակառուցման ծրագրի տրամաբանական շարունակություն է»: Միևնույն ժամանակ, Գոնչարուկը նշել է, որ խոսքը ուկրաինական երկաթուղիների վարձակալության կամ վաճառքի մասին չէ: