Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը կմասնակցի աբորտների դեմ հանրահավաքին: Այդ մասին թվիթերյան իր Էջում հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը: «Նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որն ուրբաթ օրը կմասնակցի «Երթ հանուն կյանքի» հանրահավաքին»,- գրել Է նա:
Սպիտակ տան ղեկավարն էլ թվիթերյան իր էջում հրապարակել է երթի կազմակերպիչների հաղորդագրությունը և այն մեկնաբանել «Կտեսնվենք ուրբաթ օրը» գրառմամբ:
ԱՄՆ-ում աբորտի իրավունքն ակտիվորեն վիճարկվում Է եկեղեցու և հասարակության պահպանողական խավերի կողմից: Աբորտներ անող բժիշկներն ու կլինիկաները պարբերաբար ենթարկվում են պիկետավորման, սպառնալիքների, իսկ երբեմն էլ ուղղակի հարձակումների: Վաշինգտոնում ամեն տարի հունվարին տեղի են ունենում «Երթեր հանուն կյանքի», որին մասնակցում են հարյուր հազարավոր ամերիկացիներ:










































