ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները պահանջել են հետաքննել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի մասնակցությունը Amazon-ի հիմնադիրի և Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի հեռախոսը կոտրելու գործում:
Սաուդյան Արաբայում հերքում են մեղադրանքները: Հեռախոսը կոտրելու մեջ թագաժառանգի դերի մասին առաջինը գրել է բրիտանական The Guardian պարբերականը՝ վկայակոչելով Բեզոսի պատվերով կատարված փորձաքննությանը:
Պարբերականի տվյալներով, Մուհամմադ բին Սալմանը Բեզոսին WhatsUpp-ով վիրուս պարունակող տեսանյութ է ուղարկել, որն ուղարկողին հնարավորություն է տալիս տեսնել հեռախոսի պարունակությանը:
Նշենք, որ արքայազնի և ձեռնարկատիրոջ հարաբերությունները վատթարացել են Washington Post-ի սյունակագիր Ջամալ Խաշոգի սպանությունից հետո, որը Սաուդյան Արաբիայի իշխանությունների մասին քննադատող հոդվածներ էր գրում:








































