Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

ԱԱԾ-ն թող զբաղվի իր բուն գործով. Ոստիկանությանը տրված նոր լիազորությունը ողջունելի է

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը: Օրենքի նախագիծը հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանը:

Հիշեցնենք, որ գործող օրենքով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացումը՝ գաղտնալսումը ապահովում է միայն ՀՀ Ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը՝ այդ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ օրենքով սահմանված կարգով:

Իսկ այս օրենքի ընդունումից հետո նման հնարավորություն արդեն՝ առանց ԱԱԾ-ին զգուշացնելու, կունենա նաև ոստիկանությունը՝ ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր:

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ողջունում է օրենքի նախագիծը։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այն ժամանակ, երբ ինքը ոստիկանապետ է եղել, գործող օրենքը իր համար բազմաթիվ պրոբլեմներ է ստեղծել։ Սարգսյանի համար հասկանալի չէ ուժային երկու կառույցների միջև գործող օրենքով դրված տարբերակված մոտեցումը, և թե ինչու «ոստիկանության ամբողջ գործունեությունը պետք է վերահսկվեր ինչ-որ մի ուրիշ հիմնարկի կողմից»։ «Մի օպերատիվ ծառայությունը բոլորովին ցանկալի չի։ Ցանկալի չի, որ մի օպերատիվ ծառայությունը գործի մի ուրիշի թույլտվությամբ, նրա հսկողության տակ։ Այս օրինագիծը, օրենքը ես շատ դրական եմ գնահատում և կարծում եմ, որ շատ վաղուց էր պետք նման փոփոխություն անել։

Ոստիկանությունն առանձին կառույց է և բոլոր լիազորությունները ունի առանձին օպերատիվ-հետախուզական գործունեության։ Ոստիկանությունը ոչ մի բանով պակաս չի ԱԱԾ-ից և, հետևաբար, ինքը պետք է կարողանա իր գործունեությունը ինքնուրույն ծավալել՝ առանց ինչ-որ մեկի վերահսկողության։ Ես դա չէի հասկանում և կարծում եմ, որ այս օրենքը վաղուց պետք է ընդունվեր։ Դրա պատճառով ես ժամանակին պրոբլեմներ ունեցել եմ։ Ուղղակի այստեղ կառույցների վստահության խնդիր կա։ Ինչ է նշանակում մի կառույցին վստահել, իսկ մյուսին՝ ոչ»,- ասաց Սարգսյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս ողջունում է այս օրինագծով ԱԱԾ-ին «գաղտնալսման մենաշնորհից զրկելու փաստը։ Նա համարում է, որ ինչպես ԱԱԾ-ն, այնպես էլ ոստիկանությունը, պետք է լիարժեք հնարավորություն ունենան գաղտնալսում իրականացնել, որպեսզի իրենց աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպեն։ Հարությունյանը հիշեցնում է նաև, որ գաղտնալսելու մենաշնորհը ԱԱԾ-ին տրվել է՝ ժամանակին հենց քաղաքական նկատառումներից, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով և բնական է, որ նոր իրողությունների պայմաններում նման որոշումները պետք է վերանայվեն։ «Եթե կառավարությունը, արդարադատության նախարարությունը խոսում է կամ որպես հակափաստարկ է բերում այն, որ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ծրագիրը դեռևս չի վերջնականացվել, խոսում են կառուցվածքային փոփոխությունների մասին, ապա առաջին հերթին պետք է սկսել հենց ԱԱԾ-ից։ Այնպես որ, եթե գաղտնալսելու իրավունք տրվում է ԱԱԾ-ին, այդ իրավունքը պետք է տրվի նաև ոստիկանությանը, մանավանդ որ ոստիկանության դեպքում օպերատիվության խնդիր կա հանցագործությունների բացահայտման մասով։ Իսկ ԱԱԾ-ի գործառույթները պետք է փոխվեն, կրճատվեն, և ԱԱԾ-ն զբաղվի իր բուն գործով՝ ազգային անվտանգությամբ, իսկ մնացած հանցագործությունների դեմ ոստիկանությունը հաջողությամբ կպայքարի, եթե նրան տրվեն լիազորություններ, և ոստիկանությունում կկատարեն համապատասխան վերաձևումներ»,- ընդգծեց Վարդան Հարությունյանը։

Մեր զրուցակիցները ռիսկեր չեն տեսնում օրենքի չարաշահման մասով։

Հիշեցնենք նաև, որ կառավարությունը նախագծին տվել էր բացասական եզրակացություն: Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը դեռևս առաջին ընթերցման ժամանակ նշել էր, որ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու: Նա նաև տեղեկացրել էր, որ ներկայումս իրականացվում են ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներ, որի ընդունումը ենթադրում է նաև համակարգային փոփոխություններ քրեադատավարական ոլորտում. կլրամշակվի նաև «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում