Wednesday, 01 07 2026
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ

Չկա սպանդանոցային մորթի անհրաժեշտության հանրային լայն ընկալում. ՀՅԴ

Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել բացառապես սպանդանոցների միջոցով անասունների մորթի կազմակերպման կառավարության որդեգրած դիրքորոշումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Գյուղատնտեսությունը եւ մասնավորապես անասնապահությունը հանդիսանում են Հայաստանի տասնյակ հազարավոր ընտանիքների եկամտի եթե ոչ միակ, ապա հիմնական աղբյուրը: Ուստի, այս ոլորտում կառավարության ձեռնարկած ցանկացած քայլ պետք է միտված լինի ոլորտի զարգացմանը, դյուրացնի անասնապահությամբ զբաղվելը եւ բարձրացնի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսությունների ու ձեռներեցների եկամուտը:
Մինչդեռ, հերթական անգամ կառավարությունը խնդրի լուծումը պատկերացնում է ոչ թե ամբողջական, այլ հատվածային եւ չկշռադատված:

Խնդիրն այն է, որ թեեւ սննդի անվտանգության ապահովման կարեւոր մեխանիզմներից մեկը սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումն է, սակայն այն ենթադրում է բոլոր անհրաժեշտ եւ բավարար պայմանների առկայություն, որոնք ներկայումս բացակայում են: Ուստի, դրական արդյունք ապահովելու փոխարեն առաջանում են բարդություններ թե՛ անասնապահությամբ զբաղվողների, թե՛ անասունների մորթով զբաղվողների, թե՛ սպառողների համար:

Մասնավորապես.

Չկա սպանդանոցային մորթի անհրաժեշտության հանրային լայն ընկալում: Ավելին՝ այս վիճակում նշված պահանջի կիրառումը հանգեցնելու է մսամթերքի գների անվերահսկելի բարձրացմանը, ցածրորակ մսամթերքի ներմուծմանը` վնասելով տեղական արտադրությանը:

Հայաստանի մարզերում բացակայում են որակյալ եւ բավարար մրցակցություն ապահովող անհրաժեշտ քանակի սպանդանոցներ:
Անհրաժեշտության դեպքում պետությունը պետք է ստեղծի այդպիսի համակարգ՝ ամբողջությամբ պետական կամ մասնավորի հետ համատեղ (այդ թվում՝ ֆերմերների եւ գյուղացիական տնտեսությունների մասնակցությամբ):

Ֆինանսական լրացուցիչ բեռ է դրվում գյուղացու (անասուն ունեցողի) վրա:

Սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումը պետք է տնտեսապես շահավետ լինի թե գյուղացու, թե սպանդանոցը գործարկողի եւ թե սպառողի համար:

Անասունների մորթի գործում մասնագիտացած անձինք չպետք է հայտնվեն գործազուրկի կարգավիճակում, այլ պետք է հնարավորություն ունենան իրենց մասնագիտական որակներն օգտագործել սպանդանոցային մորթի բնագավառում՝ ապահովելով աճող եկամուտ իրենց ընտանիքների համար:

Պետք է ընդլայնել եւ բարձրացնել անասնաբուժական ծառայությունների հասանելիությունն ու որակը՝ անհրաժեշտ դեղորայքը ժամանակին ապահովելու եւ բարձրակարգ անասնաբույժների համակարգի ստեղծման միջոցով:

Հանրային, համայնքային եւ պետական պատշաճ հսկողություն ապահովելու նպատակով հարկ է վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

Վերը նշված պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ է հաստատել եւ գործադրել գործողությունների հստակ ծրագիր եւ ժամանակացույց, ոլորտի խրախուսման եւ պետական աջակցության նոր փաթեթի ընդունում՝ ի հավելումն աջակցության գործող մեխանիզմների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում