Այսօր՝ հունվարի 21-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
«Երբ խոսում էր պարոն Սուրեն Գրիգորյանը, ես ուզում էի ասել՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել եք այստեղ որ ի՞նչ անեք»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Նրա խոսքով՝ ելույթները նույնն են, նույն տոնայնությամբ, նույն ինքնասիրահարված մոտեցմամբ. «Եթե ձեր նախագծին դեմ ենք, չի նշանակում, որ պետության շահին ենք դեմ: Հետո՞, Հյուսիսային Կորեա՞ ենք կառուցում: Դուք հլը հասկացեք, թե ինչ է պետական շահը, հետո խոսեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: