Բիզաչա իտալական կոմունայում վաճառվում է 90 պատմական շենք՝ 1 եվրոյով: Այսպիսով, տեղական իշխանությունները որոշել են նոր բնակիչներ ներգրավել աստիճանաբար մահացող քաղաք: Շենքերի վերականգնման համար տրվում է 4 տարի:
CNN travel համաձայն՝ գնորդների նկատմամբ հիմնական պահանջը շենքերի վերանորոգումն է: Փոխքաղաքապետ Ֆրանչեսկո Տարտալիան պնդում է, որ նոր սեփականատերերը որևէ խնդիր չեն ունենա նախկին սեփականատերերի հետ: «Մենք ուզում ենք, որ այս վայրը կրկին խիտ բնակեցված լինի», – ասել է պաշտոնյան: