Ռոման Աբրամովիչի նախկին կինը՝ Դարիա Ժուկովան ամուսնացել է հույն միլիարդատեր Ստավրոս Նիարխոսի հետ։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը։ Նշվում է, որ Հարսանեկան տոնակատարությունը տեղի է ունեցել Շվեյցարիայի Սանկտ- Մորից լեռնադահուկային հանգստավայրում։ Ըստ պարբերականի տեղեկությունների հարսանիքը 6,5 միլիոն դոլար է արժեցել։
Մինչ այդ լրատվամիջոցները հաղորդել էին, որ զույգը օրինականացրել է իր հարաբերությունները։
Ինչպես հայտնի է, 2017 թվականին Աբրամովիչն ու Ժուկովան բաժանվել էին՝ տասը տարվա ամուսնական կյանքից հետո։