«Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները եւ նրանց դաշնակիցները զանգվածային հարձակման փորձ են ձեռնակել Իդլիբի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված սիրիական զորքերի ուղղությամբ, հաղորդում է սիրիական ազգային САНА գործակալությունը:
«Իդլիբի հարավ-արեւելքում սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման եւ դաշնակիցների զանգվածային հարձակումը», գրում է գործակալությունը:
Աբու-Դաֆնա գյուղի մոտ զինված բախումների ժամանակ ահաբեկիչները ծանր զենքեր են կիրառել: Սիրիական բանակի զինվորները ահաբեկիչներին ստիպել են մեծ կորուստներ կրելով նահանջել: Սիրիական հրետանին նաեւ հրթիռակոծությամբ փակել է ահաբեկիչների առաջնագծի մատակարարման ճանապարհը:
Հունվարի 16-ից Իդիլբում սիրիական բանակի դիրքերը ահաբեկիչների կողմից հարձակման են ենթարկվել 16 անգամ: Նույն ժամանակահատվածի ընթացքում ահաբեկիչները 253 անգամ գնդակոծել են բնակավայրերը: