Wednesday, 15 07 2026
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին

«Բաջանաղ» օպերացիան, կամ ո՞վ է գովազդում գազի սակագնի բարձրացումը

«Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի սակագնի վերանայման հարցը․ օրերս հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: «Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»,-հայտնել են ընկերությունից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը վերջին մի քանի օրերին գրեթե ամեն օր ասում է, որ թեև 2020թ. սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար գազի գինը պահպանվել է, սակայն ամենայն հավանականությամբ «Գազպրոմ Արմենիան» բնակիչների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի:

2019թ. վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին: 2019թ. հունվարի 1-ից Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 15 դոլարով բարձրացել էր՝ 1000 խմ դիմաց դառնալով 165 դոլար, սակայն բնակիչների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ:

Այս գործընթացի մեջ մի քանի ուշագրավ հանգամանքներ կան, որոնք առանձին անդրադարձի անհրաժեշտություն ունեն։

Ուշագրավ է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն գազը թանկացնելու հիմնավորում առայժմ չի ներկայացրել, բայց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն արդեն մի քանի օր շարունակ բոլորիս համոզում է, թե ինչու պետք է թանկանա գազը: Իսկ ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ Գարեգին Բաղրամյանը 2019-ի ապրիլին Ազգային ժողովի կողմից ընտրվեց ՀԾԿՀ նախագահ՝ բացառապես Արթուր Վանեցյանի բաջանաղը լինելու հանգամանքով պայմանավորված։ Համենայն դեպս, Բաղրամյանի այլ «արժանիքի» մասին հայտնի չէ ու նաև անհասկանալի է, թե ինչո՞ւ է այս պաշտոնյան վերջին օրերին դարձել գազի գնի բարձրացման հիմնական տրանսլյատորը՝ լեգիտիմ հարց առաջացնելով, թե ո՞ւմ շահերն է պաշտպանում՝ նորահայտ ընդդիմադիր Արթուր Վանեցյանի՞, ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությա՞ն, թե՞ ՀՀ քաղաքացու։

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Մոսկվան հերթական անգամ քաղաքական մարտահրավեր է նետում հայաստանյան հասարակությանը, հեղափոխությանը, հռչակված տնտեսական հեղափոխությանը, որովհետև պարզ է, որ գազի գնի բարձրացումը իր հետ բերելու է թանկացումների ալիք, ինչն անխուսափելիորեն անդրադառնալու է գործող կառավարության վարկանիշի վրա։ Ըստ նախնական որոշակի հաշվարկների՝ կարող է մինչև 10 տոկոսի չափով բարձրացում լինել: Խոսքը բազային սակագնի մասին է, որը վերաբերում է թե՛ սպառողներին, թե՛ տնտեսվարողներին, թե ՛սոցիալապես անապահով խավին, որի համար բնական գազը մատակարարվում է ավելի ցածր գնով:

Գազի գինը վերջնական սպառողների համար` թե արդյունաբերական, թե բնակիչ բաժանորդների համար Հայաստանում բավականին թանկ է՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ, թանկ է Եվրասիական տնտեսական միության բոլոր պետությունների համեմատ և բավականին բարձր ցուցանիշ է զբաղեցնում նաև ԱՊՀ տարածքում:

Սա ինքնին նշանակում է, որ Մոսկվան Հայաստանի իշխանության նկատմամբ օգտագործում է, այպես կոչված, «գազային մահակը», մանավանդ, որ խնդիրը քաղաքակական հարթությունից տեղափոխվել է կոմերցիոն դաշտ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում