Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Պոլսո պատրիարքարանը պարզաբանել է Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ․ Ermenihaber

2010 թվականի հունվարի 2-ին թուրքական «Akşam» թերթը հրապարակել էր Պոլսո նորընտիր Սահակ Բ պատրաիրքի հետ արված մի հարցազրույց, որտեղ արտահայտված մտքերը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում բուռն քննարկման առիթ էին դարձել և նորընտիր պատիարքը հայտնվել էր քննադատությունների թիրախում։

Եվ ահա Պոլսո պատրարքության դիվանը հայտարարությամբ է հանդես եկել լուսաբանելու համար հարցազրույցի ընթացքում Տ. Սահակ Բ պատրիարքի հնչեցրած մտքերը։ Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է, որ հարցազրույցը տևել է մոտ քառասուն րոպե և բազմաթիվ մանրամասնություններ և բացատրություններ տեղ չեն գտել հրապարակման մեջ։ Խմբագիրը իր հայեցողությամբ է հարցազրույցի ոճը ընտրել։ Հարցերի և պատասխանների ամբողջական հերթականությունը չպահպանելու արդյունքում էլ առաջ են եկել որոշ թյուրըմբռնումներ և շատ դեպքերում բարձրաձայնված գաղափարներն ու մտքերը իմաստազրկվել են։

Օրինակ՝ հայկական սփյուռքի և թուրքահայության հարաբերությունների մասին հարցմանն ի պատասխան նորընտիր պատրարքը ասել է. «Թուրքիայի հայերը, ի տարբերություն սփյուռքի և Հայաստանի հայերի, երրորդ մի հատված են կազմում։ Վարչական և տնտեսական տեսակետից հայկական սփյուռքը մեզ հետ կապ չունի. Մենք ինքնաբավ ենք»։

1915թ. Հայոց ցեղասպանության համատեքստում հարցերին տրված պատասխանների առնչությամբ պատրիարքության դիվանի պարզաբանման մեջ արտահայտվում է այն միտքը, որ սա գերզգայուն հարց է, որի պատասխանը պետք է հավասարակշռված և ներդաշնակ լինի և մարդիկ ոչ թե պետք է ակնկալեն լսել իրենց ուզածը, այլ այն ինչ կարող են ասել այդ պայմաններում Պոլսո պատրիարքները։

Սահակ Բ պատրիարքը շեշտել է նաև այն հանգամանքը, որ 100 տարի առաջ տեղի ունեցած մեծ ողբերգություններից հետո այս հողերից հեռացած մարդիկ իրենց ինքնությունը պահպանելու համար կառուցել են ցեղասպանության գիտակցությունը, իսկ Թուրքիայում մնացած հայերը շարունակել են ապրել թուրքերի հետ և միասին ապրելու փորձառություն են ձեռք բերել։ Այս առումով Սահակ Բ պատրիարքի գնահատմամբ թուրքահայերը յուրահատուկ հայեր են աշխարհի մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում