Ֆրանսիական «Ազգային միավորում» (նախկին «Ազգային ճակատ» կուսակցություն) շարժման առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել է 2022-ին Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին:
«Իմ որոշումը մտածված է, այն կայացվել է … Ես պատրաստվում եմ նախագահական ընտրություններին», – մեջբերում է «Ֆիգարո» թերթը Լը Պենին:
Եթե Լե Պենը իսկապես հայտարարի իր թեկնածությունը, դա կլինի Ֆրանսիայի նախագահ դառնալու նրա երրորդ փորձը: Նա առաջադրվել է պետության ղեկավարի պաշտոնում 2012 և 2017 թվականներին, իսկ երկրորդ անգամ նա անցել է երկրորդ փուլ՝ պարտվելով միայն գործող նախագահ Էմանուել Մակրոնին: