«Հանրության գերդոզավորված ատելությունը քաղաքացու ոտնահարման ամենաառանցքային հարցն է: Սա այսօր մեր երկրի ամենակարևոր մարտահրավերն է, և դրան չանդրադառնալ և խոսել միայն նրա մասին, որ հանրության մեջ ատելության, թշնամանքի խոսք եղավ միայն Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, ազնիվ չէ: Այո՛, այստեղ եղավ կարծիքների բևեռացում, թշնամանքի խոսք, բայց այսօր մեր հասարակությունը հիվանդ է ատելությամբ: Այսօր քաղաքականամերձ, հասարակականամերձ մթնոլորտը ախտահարված է ատելությամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Human Rights Watch-ի տարեկան զեկույցին, որտեղ նշվում է, որ մարդու իրավունքների ասպարեզում խնդիրներ Հայաստանում դեռևս առկա են: