Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին

Իշխանությունը բյուրեղանալու խնդիր ունի. Նիկոլ Փաշինյանն ունի այդ «Իսկանդերը»

Այսօր որոշ լրատվամիջոցներում քննարկման թեմա է դարձել Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանի նոր գրառումը Twitter-ի իր էջում. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, վերլուծաբաններ Հակոբ Բադալյանը և Գոռ Մադոյանը:

Այնպիսի տպավորություն է, որ ԱԱԾ նախկին տնօրենը որոշել է փոքր դոզաներով խառնվել քաղաքական կյանքին: Անդրադառնալով այս դիտարկմանը Հակոբ Բադալյանը նշեց. «Դա բարդ է գնահատելը, պետք է տեսնել, թե ինչպիսի շարունակություն կունենա այն ակտիվությունը, որով տարին սկսել է Ա. Վանեցյանը, բայց ընդհանուր առմամբ գործընթացը տեղավորվում է ներքին քաղաքական տրամաբանության շրջանակում, որ անխուսափելիորեն պետք է հաջորդեր թավշյա հեղափոխությանը, այսինքն՝ քաղաքական բեմի վրա, անշուշտ, պետք է հայտնվեն դերակատարներ, ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսի դերակատարներ են հայտնվելու, եթե չեն հայտնվում նոր որակի և հանրության հետ նոր հարաբերության, նոր մեխանիզմներ և նոր առաջարկներ բերող դերակատարներ, այդ դաշտը պետք է լրացվի եղած ռեսուրսով՝ «հներով» կամ նրանց հետ համագործակցող այլ ռեսուրսներով: Հիմա մենք դա ենք տեսնում: Արթուր Վանեցյանն այդ խաղացողներից մեկն է, բայց նա, չեմ կարծում, թե ինքնուրույն խաղացող է: Այս գործընթացը տևական շարունակություն կունենա»:

«Ա. Վանեցյանը ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու օրինագծի վերաբերյալ գրառում կատարելով՝ փորձում է որոշակիորեն ակտիվություն դրսևորել, և ինչպես շախմատում, տեմպը իր ձեռքը վերցնել, ձեռքը պուլսին պահել՝ առաջինն արձագանքելով տարատեսակ թեմաներով տարբեր հարցերի»,- նշեց Գոռ Մադոյանը:

Վիկտոր Ենգիբարյանը նկատեց, որ շատերը, ովքեր զգում են, որ հնարավոր է իրենց մեղսագրվի որոշակի արարքներ, փորձում են դառնալ քաղաքական գործիչ, որպեսզի հետագայում պնդեն, թե իրենք քաղաքական հալածյալներ են:

Հակոբ Բադակյանի դիտարկմամբ՝ այն գործընթացը, որ տեղի է ունենում, իշխանության համար շահեկան է. «Իշխանությունը, որպես քաղաքական մարմին, ձևավորվելու խնդիր ունի, և նորմալ է, որ կադրային փոփոխություններ են տեղի ունենում, դա բնորոշ է ցանկացած կառավարությանը: Հասարակական մեծ աջակցությամբ՝ Ն. Փաշինյանն ունի իր, այսպես ասած «Իսկանդերը»՝ քաղաքական զսպման լայն մեխանիզմ, բայց նրան անհրաժեշտ են օպերատիվ առաջնագծային մեխանիզմներ, որոնց ձևավորման համար ժամանակ է պետք:

Գոռ Մադոյանի դիտարկմամբ՝ Վանեցյանը իշխանությունից դժգոհ նախկինների հավաքական կերպարն է, ով փորձում է քաղաքական հայտ ներկայացնել և իշխանությանը հակադիր բևեռ ստեղծել. Վանեցյանը ընդունելի տարբերակ է նախկինների համար:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում