Monday, 06 05 2024
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ

Շիրակում մեկ տարում բռնության 11 դեպք է արձանագրվել

Շիրակի մարզում բռնության դեպքերը բացահայտելու և կանխարգելելու նպատակով «Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամը, «Միջազգային կաթոլիկ երեխայի բյուրո»-ի (BICE) հետ համատեղ իրականացնում է «Պայքար երեխայի հանդեպ բռնության, հատկապես սեռական չարաշահման դեմ» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում միայն մեկ տարվա ընթացքում կատարված 11 տարաբնույթ բռնության դեպքեր են ուսումնասիրվել: Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբան Սիրակ Եղիազարյանը փաստում է՝ 11 դեպքից 3-ը սեռական բնույթի են, բայց դա իրական պատկերը չէ, քանի որ թեման շարունակում է «փակ» մնալ շատերի համար՝ հատկապես գյուղական համայնքներում: «Հեշտ չէ բացահայտել: Շատ քչերն են դիմում օգնության: Կա դիմադրություն՝ ընդունելու, որ մեր համայնքում տեղի է ունենում հատկապես սեռական բռնություն ու չարաշահում երեխայի հանդեպ»:

Ըստ մասնագետների, սեռական բռնությունից ապահովագրված չէ ոչ մեկը՝ տարիքային, սոցիալական կամ սեռային տարբերություն չկա, միակ տարբերությունն այն է, որ շատ դեպքերում սեռական բռնության ենթարկվում են նրանք, ովքեր ֆիզիկապես թույլ են: «Փորձը ցույց է տալիս, որ բռնարարները միշտ իրենց համար ընտրում են ապահով տարածք, այսինքն, եթե ծանոթ է, ապա «ամոթախեխդ, լուռ է»,-նշում է հոգեբան Ելենա Հովհաննիսյանը:

Հոգեբանը ասում է՝ գյուղական համայնքերում սեռական բռնության ավելի շատ ենթարկվում են հարազատի կողմից՝ հոր, եղբոր, հորեղբոր, հորեղբոր կամ մորաքրոջ տղայի կողմից, իսկ քաղաքում ավելի շատ ոչ մոտ արյունակցական կապ ունեցող, ընտանիքին մոտ կանգնած անձի կողմից՝ հարևան, հայրիկի ընկեր և այլն: «Գյուղական համայնքներում դրա գիտակցումն ավելի թույլ է: Հենց գյուղական համայնքներում են բռնության դեպքերն ավելի սահմռկեցուցիչ՝ երբեմն նույնիսկ երևակայությունից դուրս»,-նշեց Սիրակ Եղիազարյանը:

Մասնագետները փաստում են, որ շատ հաճախ սեռական բռնության ենթարկվում են նաև մտավոր խնդիրներ ունեցող երեխաները: Նրանք ավելի հաճախ չեն գիտակցում իրենց հետ կատարվածը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում