«ԱՄՆ-ը, միանշանակ, դեֆոլտ չի հայտարարի: Ես համոզված եմ, որ դա միայն Ամերիկայի դեֆոլտ հայտարարելով չի»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարեց ֆինանսիստ Էմիլ Սողոմոնյանը:
Նա նշեց, որ բոլորն էլ գիտակցում են, թե ինչ համաշխարհային ազդեցություն կունենա ԱՄՆ-ի դեֆոլտը՝ կապված ամերիկյան դոլարի փոխարժեքի հետ. «Դա կնշանակի համաշխարհային ճգնաժամ ֆինանսական աշխարհում: Չի կարող նման բան լինել»,- կրկին շեշտեց Է. Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսականները պետք է շուտափույթ լուծեն պետական պարտքի սահմանային ցուցանիշը բարձրացնելու խնդիրը, քանի որ դրանից է կախված, թե արդյո՞ք ժամանակին կվճարվեն օգոստոսին կենսաթոշակները կամ դեֆոլտ կհայտարարի՞ ԱՄՆ-ն արտաքին պարտավորությունների հետ կապված: Ներկայում ԱՄՆ արտաքին պարտքը գերազանցում է 14,29 տրիլիոն դոլարը և հավասարվում է ՀՆԱ-ին: