Սիրիայում թուրքական բանակի կրտսեր սպայական կոչումներով չորս զինծառայող Է զոհվել պայթյունի հետեւանքով: Այդ մասին հունվարի 9-ին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը՝ Twitter-ում զետեղելով զոհվածների լուսանկարները:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ին Սիրիայի հյուսիսում: Զինվորականներն զբաղված էին ավտոճանապարհի պարեկմամբ, երբ նրանց կողքին ականապատված ավտոմոբիլ է պայթեցվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
— T.C. Millî Savunma Bakanlığı (@tcsavunma) January 9, 2020