Ապրիլի 25-ին, ժամը 16:00-ին, ք. Երևան, Պարոնյան 21/1 հասցեում տեղի է ունեցել «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:
Ընդհանուր ժողովում ներկայացվել են 2013թ. տարեկան գործունեության արդյունքները և 2014թ. հիմնական խնդիրները:
Քննարկվել են բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարման, ինչպես նաև 2014թ. գործունեության աուդիտն իրականացնող կազմակերպության ընտրությանը վերաբերող հարցեր: Ժողովի արդյունքներով հաստատվեցին 2013թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները, որոնց կարելի է ծանոթանալ բանկի ինտերնետ կայքից՝ www.armdb.com:








































