Հուլիսի 14-ին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում 1965 թ. ծնված Հովհաննես Հ.-ի վարած «Սուզուկի Գրանդ» մակնիշի ավտոմեքենան Լիճք գյուղից դեպի Մեղրի տանող ճանապարհի 1-ին կմ-ին կորցնելով կառավարումը` կողաշրջվել է:
Պատահարի հետևանքով վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 22:30-ին, մահացել է:
Կատարվում է քննություն:









































