Իսպանիայի առաջնության բոլոր դիվիզիոնների` հանգստյան օրերին կայանալիք խաղերը կսկսվեն լռության րոպեից: Այդ մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստները և երկրպագուները կհարգեն կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային հիշատակը:
Ի նշան հարգանքի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով:







































