ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հարսանիքից հետո հարսնացուն կրակել է ամուսնու զարմուհուն: Պատճառը եղել է վեճը, թե ով պետք է վարի ավտոմեքենան: Այս մասին գրում է Associated Presse-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հարսանեկան երեկույթի ավարտից հետո:
30-ամյա Քրիստինա Ջորջ-Հարվանը 21-ամյա Քեյթլին Ֆերմոնթին կրակել է նորաթուխ ամուսնու հրացանից՝ Նյու Բրայթոնի բարի կայանատեղիի մերձակայքում:
Մեղադրյալը կալանքի տակ է: Գործով նախնական լսումները նշանակված են մայիսի 2-ին:










































