Գանձասարի պարսպի երեսպատված մասն ապամոնտաժելու հետ կապված լուրերին անդրադարձավ նաև ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը՝ նշելով, որ թեև լսել է, որ շարունակվում են Գանձասարի պարսպի երեսպատման աշխատանքները, սակայն դրանք, ըստ պաշտոնական տվյալների, չեն համապատասխանում իրականությանը։
Ըստ նրա՝ պարսպի երեսպատված հատվածների ապամոնտաժումն անհրաժեշտություն է, քանի որ պարիսպն ունի պատմական մեծ արժեք՝ կառուցվել է 13-րդ դարում։ Բացի այդ՝ կան տեղեկություններ, որ պարսպի որոշ հատվածներ կառուցվել են 7-րդ դարում։
«Միանշանակ, պետք է քանդել»,- ասաց ճարտարապետը։








































