G7-ի երկրների առաջնորդները պայմանավորվել են արագ գործել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով G7-ի հայտարարությանը:
Մասնավորապես, ինչպես նշվում է հայտարարության մեջ, G7-ը (ԱՄՆ, Գերմանիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Կանադա) պատրաստ է ուժեղացնել պատժամիջոցներն ընդդեմ Ռուսաստանի՝ հաշվի առնելով հաջորդ ամիս Ուկրաինայում խաղաղ ընտրություններ ապահովելու անհրաժեշտությունը:
Նշվում է, որ G7-ը պատրաստ է ավելի լայն պատժամիջոցների ներմուծման՝ ներառյալ ռուսական տնտեսության տարբեր ոլորտների դեմ միջոցառումները:








































