Thursday, 11 06 2026
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»

Հարավային Կովկասի երեք երկրները բացարձակ անզիջում դիրքորոշում են որդեգրել. Ալեքսանդր Ռաար

Вестник Кавказа-ին տված հարցազրույցում էներգետիկ գծով գերմանացի հայտնի փորձագետ Ալեքսանդր Ռաարը հայտարարել է, որ Nabucco-ի նախագիծը լուրջ լծակ է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար.

«Հայտնի է, որ Եվրոպայում բացակայում է արտաքին պաշտպանական քաղաքականության կոնսենսուսը։ Օրինակ՝ Գերմանիան կարծում է, որ Կովկասում անհրաժեշտ է համագործակցել Ռուսաստանի հետ և առանց Ռուսաստանի անհնար է իրավիճակի կայունացումը (Շտեյնմայերի պլան)։

Եվրոպան իր սահմաններից դուրս չի կարողանում դրսևորել իրեն։ Այդ մասին է վկայում Աֆղանստանի ու Լիբիայի փորձը։ Դրա համար էլ նա Կովկասում նույնպես ձախողվեց։ Միամիտ կլինի կարծել, թե ԵՄ-ը ի վիճակի է ավելին անել, քան ԵԱՀԿ-ն, որը նույնպես անօգտակար դարձավ տվյալ տարածաշրջանում։

Դա վերաբերում է ոչ միայն ռուս-վրացական հակամարտությանն ու Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրին, այլև՝ ղարաբաղյան հիմնախնդրին։ Վերջինիս հարցումՌուսաստանը նույնպես բախվում է դժվարությունների, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը բացարձակ անզիջում դիրքորոշում են ընտրել, ինչն անհնար է դարձնում իրավիճակի լուծումը։ Նույնպիսի դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ ընտրել է Վրաստանը։ Վերջինս ասում է. «Հե՛տ վերադարձրեք մեր տարածքները, դա մեզ համար փոխզիջում է, իսկ թե դուք ինչ կստանաք՝ դա արդեն մեզ չի հետաքրքրում»։

Նույնը վերաբերում է հայերին. «Ադրբեջանը պետք է հաշտվի նրա հետ, որ 20 տարի առաջ տանուլ է տվել մեր դեմ պատերազմը և տարածքներ կորցրել։ Վե՛րջ։ Երբ Ադրբեջանը հաշտվի դրա հետ, մենք կսկսենք նրա հետ շփվել և ընկերություն անել։ Եթե ոչ, ապա դա իրենց խնդիրն է»։

Ադրբեջանական դիրքորոշումը հետևյալն է. «Ամեն դեպքում մենք ցանկանում ենք վերադարձնել մեր տարածքները, իսկ այն, որ Հայաստանը կորցնում է դեմքը, 20 տարի ունեցել է այդ տարածքը, իսկ այժմ ոչ՝ դա նրա խնդիրն է։ Նրանք են մեղավորները, հետևաբար՝ թո՛ղ իրենք իրենց մեջ պարզեն դա»։

Ես շատ լավ եմ հասկանում կողմերի մոտեցումները, սակայն դա կոնսենսուսին հասնելու փորձ չէ։ Ես չգիտեմ, թե որտեղ կարելի է կոնսենսուս գտնել, սակայն մեր բախտը բերել է, որ մենք Եվրոպայում ենք, ուր 2000 տարի սարսափելի պատերազմներ են գրանցվել։ Մոտ 200-300 տարի առաջ պետությունները սկսեցին ինչ-որ կերպ խոստովանել իրենց պարտությունները։ Օրինակ՝ Գերմանիան մեծ տարածքներ կորցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Բնականաբար, ես չեմ ցանկանում այդ պատերազմը համեմատել Կովկասի հակամարտությունների հետ։

Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա ազդեցիկ լծակի դերում հայտնվել է Nabucco նախագիծը, որն, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչվի։ Դա ուժեղագույն գործիք է, ռազմավարական առումով Nabucco-ն կհանդիսանա համաշխարհային էներգետիկ քաղաքականության գլխավոր խողովակաշարերից մեկը։ Նրանում կներդրվեն միլիարդավոր դոլարներ, նրանից կախված կլինեն մի շարք երկրներ, հնարավոր է՝ ավելի շատ Հարավային Եվրոպան։ Ոչ ոք շահագրգռված չի լինի, որ նրա գործունեությունը ժամանակ առ ժամանակ կասեցվի։

Ադրբեջանը մի կողմից ցանկանում է Եվրոպային ցույց տալ, որ պատրաստ է Nabucco-ի կառուցմանը, իսկ մյուս կողմից էլ՝ ազդելու է էներգետիկ քաղաքականության վրա։ Արևմուտքը նույնպես պետք է տարածաշրջանում հաշվի նստի Ադրբեջանի աշխարհաքաղաքական շահերի հետ։ Միևնույն ժամանակ, ինձ թվում է, թե Ադրբեջանը պետք է գիտակցի այն վիթխարի պատասխանատվությունը, որ նա վերցնում է իր վրա։

Սկզբունքորեն խոսքը գնում է ադրբեջանական գազի մասին, սակայն եթե դա լինի թուրքմենական գազը, ապա ամեն դեպքում այն պետք է մղվի Բաքվից մեկնարկող խողովակաշար։ Ես չեմ հավատում, թե Անդրկասպյան գազամուղը կարող է կառուցվել։ Թուրքմենական գազը Բաքու կհասնի հեղուկ վիճակում կամ այլ եղանակով։ Դրանով Ադրբեջանը պատասխանատու կլինի ողջ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։ Եվ ես վստահ չեմ, թե 5 տարի անց Լեռնային Ղարաբաղը չի դառնա ազդեցության գործիք, եթե Ադրբեջանը նման վերջնագիր ներկայացնի ԵՄ-ին։ Ադրբեջանական կողմը կարող է ասել. «Խողովակաշարը գոյություն ունի, ամեն ինչ կարգին է, բայց եթե դուք տվյալ հարցում չաջակցեք մեզ, ապա մենք նույնպես խողովակաշարի թեմայով ճնշումներ կբանեցնենք ձեզ վրա»։

Սա վտանգավոր քաղաքականություն է, որից Եվրոպայում նույնպես վախենում են, ինչ-որ չափով Ռուսաստանում՝ նույնպես։ Սակայն բոլորը հասկանում են, որ գազն անհրաժեշտ է։ Ֆուկուսիմայի աղետից հետո ակնհայտ դարձավ, որ Եվրոպայի ատոմային էլեկտրակայաններին փոխարինելու են գազով աշխատող ջերմաէլեկտրակայանները։ Դրա համար էլ անհրաժեշտ է մեծ քանակությամբ գազ։

Եվրոպան գազ է ստանում Ռուսաստանից և ստիպված է նրա հետ պահպանել սերտ հարաբերություններ։ Սակայն Արևմուտքը Ռուսաստանի հետ ընտրել է հավասարազոր հարաբերություններ ունենալու, նրանից շատ կախված չլինելու մարտավարությունը։ Դրա համար էլ ցանկանում է Ռուսաստանին զուգահեռ խողովակաշարեր անցկացնել։

Իմ կարծիքով՝ ռուսական «Հյուսիսային հոսք» և անգամ «Հարավային հոսք» գազատարները մասամբ կկառուցվեն, սակայն Nabucco-ն նույնպես կկառուցվի։ Դրա համար էլ Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ողջ հարավկովկասյան քաղաքականությունը պտտվելու է այդ խողովակաշարի շուրջ, քանի որ նա հստակեցնելու է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապագան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում