ԱՄՆ-ի պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիան հայտարարել է, որ վրաց-ամերիկյան խարտիայի ռազմավարական գործընկերության աշխատանքային խմբի տարատեսակ գործունեությունը խոսում է Վրաստանում ժողովրդավարության զարգացման մասին:
«Մենք վրացական կողմին շնորհակալ ենք ոչ միայն հյուրընկալության և ջերմ ընդունելության համար, այլև այն բանի համա, որ հանդիպումը բավականին ինկլյուզիվ էր: Նիստերին ներկա էին ինչպես կառավարության, օրենսդրական իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ: Դա մեզ հաճելիորեն զարմացրեց: Պետք է նշել, որ գործին նման մոտեցումը խոսում է այն մասին, որ ժողովրդավարական գործընթացներն անցնում են նորմալ տեմպերով»,- նշել է նա:










































