Սերգեյ Բեզրուկովը, ով ֆիլմերում աչքի է ընկել բազմաթիվ հետաքրքիր դերերով, պատրաստվում է դադարեցնել գործունեությունը կինոյում: Դերասանը ավելի սառն է սկսել վերաբերվել կինեմատոգրաֆին և ուզում է մեծ ուշադրություն դարձնել թատրոնին՝ գրում է Storystar.ru-ն:
Այնուամենայնիվ, Բեզրուկովը մտադիր չէ ընդմիշտ հրաժեշտ տալ կինոյին: Նա փորձում է այնպիսի նախագիծ գտնել , որը հետաքրքիր կլինի ոչ միայն իրեն, այլ նաև հանդիսատեսին:
«Ես, իհարկե, ստանում եմ տարբեր առաջարկներ, բայց հիմա ես չեմ ուզում նկարահանվել: Կինոն ոչ մի տեղ չի գնա»,- հայտարարել է դերասանը:








































