ԵՄ-ը հույս ունի, որ ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի հաշտեցումից հետո ընդհատված բանակցությունները` Իսրայելի և Պաղեստինի միջև շուտով կվերսկսվեն: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մենին:
«Մենք հաշվի ենք առել Իսրայելի կառավարության որոշումը` դադարեցնել բանակցությունների մասնակցությունը հաշտեցման վերաբերյալ հետագա պարզաբանումների հետ կապված: Մենք հույս ունենք, որ բանակցությունները կհաջողվի շատ շուտ վերսկսել, քանի որ դա է մեր գերխնդիրը: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ հետագա միակողմանի միջոցառումներից»,- ասել է Մենը:
Նրա խոսքերով` ԵՄ-ի համար առաջնային է խաղաղ բանակցությունների շարունակվելը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ի պատասխան ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի հաշտեցմանը հայտարարել էր պաղեստինցիների հետ բանակցությունների դադարեցման մասին:











































