Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել այն դատավորների նկատմամբ, ովքեր «գազային գործի» վերաբերյալ վճիռ են կայացրել Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ։ Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով գերատեսչության մամլո ծառայությանը:
Նշվում է, որ հետաքննություն է տարվում Պեչերսկի շրջանի և վճռաբեկ դատարանների ծառայողական անձանց նկատմամբ:
Ըստ գերատեսչության` Տիմոշենկոյի վճիռը սահմանվել է միայն «ենթադրությունների և անձնական դատողությունների» հիման վրա:








































