ԱՄՆ-ի տնտեսական աճի ժամանակաշրջանում երկրի ամբողջ տարածքում սնկերի պես աճում էին մեգամոլերը՝ հսկայական առևտրի կենտրոնները, գրում է mirfactov.com-ը: Դրանք ընտանեկան առևտրի կետեր են և ստիպում են գնորդներին հնարավորինս շատ գումարեր ծախսել ու դրանով իսկ ապահովել երկրի տնտեսական աճը:
90-ականների, այնուհետև 2000-ականների տնտեսական ճգնաժամերը ստիպել են մոլերի շատ սեփականատերերի փակել երբեմնի եկամտաբեր բիզնեսները: Այսպիսի շինությունները քանդելը, ինչպես և դրանք այլ հաստատությունների վերածելը թանկ արժե, այնպես որ, ամբողջ երկրով մեկ կարելի է տեսնել այսպիսի տասնյակ մոլերը: Սակայն հիմա դրանք սարսափելի տեսք ունեն:








































