Friday, 03 05 2024
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ
Նախարարը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
ՄԻՊ-ն ԱԺ-ում հանդես է եկել ամփոփիչ ելույթով
Նորմալ չէ, որ Հայաստանում կա այսքան թիրախավորված ատելության խոսք․ սա հանդուրժելի՞ է
14:30
Պակիստանում 20 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN

Արտոն խոպանում ամուսնացել, վեճի պատճառով դանակահարել է ռուս կնոջը ու փախել Հայաստան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ ավարտվել է Արտավազդ Աղաջանյանի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 34-ամյա տաշիրցի Արտավազդ Աղաջանյանը 2011 թվականի հունիսի 1-ին ամուսնացել է ՌԴ քաղաքացի Տատյանա Իվանովայի հետ և բնակություն է հաստատել ՌԴ Սարատով քաղաքում:

2012 թվականի օգոստոսի կեսերին Արտավազդի և Տատյանայի միջև ընտանեկան անհաշտություն է ծագել, պարբերաբար վիճաբանություններ են տեղի ունեցել: Տատյանան Արտավազդից պահանջել է հեռանալ իրենից, հեռանալ Սարատովից ու վերադառնալ Հայաստան:

Օգոստոսի 15-ին Արտավազդը տանն է եղել:

Ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Տատյանան աշխատանքից վերադարձել է տուն, կրկին վիճաբանել ամուսնու հետ:

Վիճաբանությունը սկսվել է խոհանոցում, շարունակվել հյուրասենյակում:

Վիճաբանության ընթացքում Արտավազդը գործով չպարզված դանակով դիտավորությամբ հարվածել է Տատյանայի կրծքավանդակի աջ մասին, պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր վնաս՝ թափանցող, ծակած-կտրած վնասվածք:

Այնուհետև Արտավազդ Աղաջանյանը վերադարձել է Հայաստան:

Դեպքի առթիվ ՌԴ Սարատով քաղաքի ոստիկանությունը հարուցել է քրեական գործ: Արտավազդ Աղաջանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

2013 թվականի ապրիլի 10-ին Աղաջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է Լոռու մարզի քննչական բաժնի Տաշիրի քննչական խումբ:

Դեկտեմբերի 17-ին քննիչի որոշմամբ Արտավազդ Աղաջանյանի արարքը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասին՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Դեկտեմբերի 20-ին Արտավազդ Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել 112 հոդվածի 1-ին մասով:

Աղաջանյանը հրաժարվել է առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց:

Նա նշել է, որ ընտանեկան վիճաբանությունների ժամանակ կինը՝ Տատյանան ասում էր, թե այլևս չի ցանկանում իր հետ ապրել, պահանջել է, որ ինքը Հայաստան վերադառնա:

Արտավազդն ասել է, թե դեպքի օրվա ընտանեկան վիճաբանության ընթացքում կատարվածը չի հիշում: Մտաբերում է միայն, որ հայտնվել է ինչ-որ դեղատանը, դեղեր է գնել, հիշում է, որ ավտոբուսում է եղել, որով վերադարձել է Հայաստան:

Ըստ Արտավազդի՝ իր և Տատյանայի ամուսնալուծության պատճառով ունեցած հոգեկան ապրումների հետևանքով է, որ չի կարողանում մտաբերել դեպքի հանգամանքները:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Արտավազդ Աղաջանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Դատարանում հրապարակվել են տուժող Տատյանա Իվանովայի ցուցմունքները:

Տատյանան ասել է, թե դեպքի օրը վիճաբանել է ամուսնու հետ, վիճելով գնացել է հյուրասենյակ՝ շորերը փոխելու: Իր հետևից սենյակ է մտել ամուսինը, հարվածել իր կրծքավանդակին: Ինքն ամուսնու ձեռքի դանակը տեսել ու հասկացել է, որ նա դանակով է խփել իրեն: Խնդրել է, որ անմիջապես զանգի իր ծնողներին կամ շտապօգնություն:

Հարվածելուց հետո Արտավազդը սկսել է իրենից ներողություն խնդրել: Նա որևէ մեկին չի զանգահարել, այլ դանակը ձեռքին տնից դուրս է եկել՝ ասելով, թե գնում է դեղ գնելու:

Ամուսնու հեռանալուց հետո ինքը վերելակով իջել է բակ, մի անծանոթ տղամարդուց հեռախոս է խնդրել ու զանգահարել է քրոջը: Հայտնել է կատարվածի մասին: Ապա ուժասպառ նստել է բակում գտնվող տաղավարում:

Որոշ ժամանակ անց մոտեցել է Արտավազդը, ձեռքին՝ դեղեր: Ինքն ասել է, որ արդեն զանգել է իր հարազատներին, պատմել է կատարվածը:

Արտավազդը դեղերը մի կողմ է շպրտել ու հեռացել է:

Եկել է իր քույրը, հետո շտապօգնության մեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Տուժողը Արտավազդին քաղհայցի պահանջ չի ներկայացրել:

Ընդհանուր իրավասության դատարանը Արտավազդ Աղաջանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 3 տարի ազատազրկման:

Կիրառվել է համաներման ակտը, և Արտավազդ Աղաջանյանն ազատվել է պատժի կրումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում