Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Ես չեմ ասում, որ ՀՀԿ-ում ամեն ինչ օքեյ ա» (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին:

Շնորհավորում եմ, արդեն մի քանի օր է՝ ԱԺ պատգամավոր եք դարձել: Ձեր կուսակից ընկերներից մեկը` Սամվել Նիկոյանը,  իմ հաղորդման հյուրն էր և նշում էր, որ Տիգրան Սարգսյանից հետո փոփոխությունները, որոնք մեկնարկել էին դեռ շաբաթներ առաջ, այսօր արդեն իրողություն են:  Իր բնորոշմամբ՝ օլիգոպոլիան, ըստ էության, հաղթեց և դրանով` Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ, կարծես նոր իրողություններ են ի հայտ գալիս, դրանք կարծես նաև արդյունավորվում են: Դուք ի՞նչ եք կարծում` այս փոփոխությամբ օլիգարխիայի, ընդհանրապես քրեական տարրերի համար հնարավորություններ բացվո՞ւմ են:

-Ես կարծում եմ, որ վարչապետի պաշտոնը սահմանադրորեն այն պաշտոնը չէ, որ փոխի քաղաքական իրավիճակը, ինչ-որ մարդկանց կամ կառավարության փոփոխությունը:

-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ 2005 թվականի նոյեմբերին, երբ փոխվում էր Սահմանադրությունը, և Քոչարյանն իր համար Սահմանադրություն էր կեղծում, այդ վարչապետը ընդունակ չէ քաղաքական…

-Հիմա Սահմանադրություն չի փոփոխվել ընդհանրապես:

-Մենք այդ փոփոխված Սահմանադրության պայմաններում ենք:

՛վ վարչապետի, և՛ կառավարության ծրագրերը նախագահի նախընտարական ծրագրերն են` կուսակցության և հանրապետության նախագահի: Եվ փոխել ծրագրերը, այսինքն՝ համակարգային փոփոխություններ անել, վարչապետը, կառավարությունը, որոնք գործադիր մարմին են և մեծ քաղաքականություն իրականացնող չեն, ինչը ես չեմ վախենում ասել… նրանցից շատ բան է կախված, բայց քաղաքականություն փոխելը, ծրագրերը փոխելը կուսակցության գործն է: Դա առաջին հերթին հերթին, երկրորդ` …

-Իսկ Քոչարյանի կադրերը կարող են գալ և հանրապետականի…

-Կադրերը նորից ամբողջությամբ վարչապետն ընդամենը առաջարկում է, և Սահմանադրությամբ կադրերը նշանակում է հանրապետության նախագահը: Ուրիշ բան…

Բայց, պարո՛ն Ալեքսանյան, առաջարկում է Քոչարյանի կադրերին:

-Ես այդկերպ չէի ասի:

-Կարող եք չասել, բայց դա այդպես է:

-Չէ՛, նաև չէի մտածի, որովհետև կադրերը կարող են լինել և՛ Քոչարյանից, և՛ ընդդիմադիր ուժերից, իսկ ի՞նչ է եղել: Այսօր փորձվում է ընտրվել, իմ տեսակետով: Ես այդպես եմ մտածում նաև իրենց ճանաչելով, որովհետև  ես բավական վաղուց եմ պատգամավոր, և գիտեմ, ճանաչում եմ այն մարդկանց, որոնք այսօր առաջարկվել են, և չէի ասի, թե դրանք Քոչարյանի կադրերն են, կուսակցության, ՀՀԿ-ի կողմից ժամանակին առաջադրված կադրեր են թերևս, եթե ոչ ամբողջությամբ:

Բոլոր կադրերը ժամանակին Քոչարյանի կողմից հաստատվել են կուսակցության խորհրդի նիստում, դա եղել է կուսակցության համաձայնությամբ: Տարբեր իրավիճակներում ելնելով կադրերի հմտություններից, ունակություններից, անձնական հատկանիշներից…

-Լավ, եթե հաշվի առնենք, որ Հովիկ Աբրահամյանը ևս ունի բիզնեսներ, բիզնես շահեր, կառավարության այլ անդամներ ևս ունեն, ապա սրա առկայությամբ կարելի՞ է պայքարել օլիգոպոլիայի դեմ, օլիգարխների դեմ, օլիգարխները կարո՞ղ են  պայքարել իրենց դեմ:

 -Խնդիրն այն չէ՝ մարդն ինչ-որ բան ունի՞, թե՞ չէ: Խնդիրն այն է՝ նա զբաղվո՞ւմ է դրանով, թե՞ ոչ, որովհետև եթե մենք Սահմանադրությամբ արգելենք, թե պաշտանական անձը պետք է օրինագծին ասի, որ ինքը կողմ է, արգելենք իր անձնական կարծիքը, կամ որ չափից ավելի ունեցվածք ունենա, բայց ոչ ոք չի արգելում այսօր, որ մարդն ունեցվածք ունենա, այլ խնդիր, թե նա է դրանով զբաղվում, թե մեկ ուրիշը:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, նա սեփականություն ունեցել է դեռևս, երբ պաշտոն չի ունեցել, սկսել է ձեռնարկատիրությունից այն ժամանակ և հիմա չէ, որ հարստացել է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք հաղորդման տեսագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում