Ուկրաինան նվազեցնում է իր ներկայությունը ԱՊՀ գործադիր կոմիտեում և հետ կանչում ԱՊՀ կոորդինացիոն կառույցներին առընթեր մշտական լիազոր ներկայացուցիչ Իվան Բունեչկոյին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Ինձ հետ կանչելու վերաբերյալ հրամանագիր կա: Պարտականությունները կկատարի խորհրդականը»,- ասել է Բունեչկոն: Նա հստակեցրել է, որ Կիև է վերադառնում «դիվանագիտական առաքելության ավարտի հետ կապված», սակայն նրան փոխարինող ուղարկել չի ծրագրվում:
«Գերագույն ռադան արդեն ունի որոշման նախագիծ, որոնցից մեկը մշտական ներկայացուցչի չեզոքացումն է»,- ասել է գործակալության զրուցակիցը:








































