Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Ֆատու Բենսուդան Ուկրաինայում 2013-ի նոյեմբերից մինչ 2014-ի փետրվար իրագործված հանցագործությունների նախնական հետաքննություն է սկսել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով դատարանին:
Դատախազությունը պետք է պարզի՝ բավարարո՞ւմ է իրավիճակը չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են լիարժեք հետաքննության մեկնարկի համար:
Ապրիլի 17-ին Ուկրաինան ընդունել է Միջազգային քրեական դատարանի իրավասությունը հանցագործությունների հանդեպ, որոնք իրականացվել են 2013-ի նոյեմբերի 21-ից 2014-ի փետրվարի 22-ը՝ ասվում է դատարանի մամլո հաղորդագրությունում:





































