Thursday, 16 05 2024
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրատոյի անդամը՝ կասկածյալ. «Հրապարակ»
Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց. «Հրապարակ»
Էրդողանի իրարանցումը Անկարայում եւ կրակոց Սլովակիայում
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում

Մարտի 1-ին պետք է տրվի իրավաքաղաքական գնահատական ու այդ էջը փակվի վերջապես. Դա պետք է և մեզ, և պետությանը

«Անցնող տարում իշխանություններից եղած սպասումները չարդարացան, բայց դա նորմալ է: Ես շատ կզարմանայի, եթե այդ սպասումները արդարանային, որովհետև մեր բոլորի սպասումները, ցանկությունները շատ ավելի մեծ են, քան օբյեկտիվ հնարավորությունները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին ասաց ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը: Նրա խոսքով տարբեր իրավիճակներում, տարբեր ոլորտներում իշխանություները դրսևորել են մեկ դրական, մեկ բացասական վարքագիծ, զգացողություններն էլ, հետևաբար այդպիսին են՝ դրական և բացասական 2019-ի քաղաքական  իրադարձություններից, քաղաքական իրադրությունից:

Լրջագույն բարեփոխում պահանջող ոլորտներից, Ոսկերչյանը համարում է  դատաիրավականը, որի ուղղությամբ աշխատանքներ կարծես տարվեցին, կամ փորձեցին տանել իշխանությունները, բայց դեռ շոշափելի ոչինչ չկա.«Դատաիրավականի հետ կապված բարեփոխումները ես համարում եմ ուշացած: Ես կցանկանայի, որ նոր տարում այդ ուղղությամբ աշխատանքները գոնե կոնցեպտուալ առումով նախանշվեին: Հեռահար ինչ-որ բաներ ասելը իրատեսական չէ, դա շոշափելի չէ: Ցանկալի կլիներ մոտակա 5 տարվա կտրվածքով, 5 տարվա  վերաբերյալ ներկայացվեր ռազմավարություն, գործողությունների պլան և դատաիրավական ոլորտի հետ կապված, և տնտեսության և այլ ոլորտների: Մեզ հարկավոր է Հայաստանի զարգացման կոնցեպտուալ մոտեցումները մոտակա 5-10 տարվա վերաբերյալ: Դրա կարիքը կա: Մենք պետք է տեսնենք, թե ինչ է նախատեսված, ինչպես է դա իրականանալու և ինչ է տալու»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Ոսկերչյանը ցանկանում է, որ 2020 թվականին վերջապես մարտի 1-ի գործով դատավարությունը սկսվի և բնականոն հունով ընթանա.«Մեր դատախազությունը, իրավապահ մարմինները պետք է վերջապես կարողանան հաղթահարել Քոչարյանի պաշտպանության տակտիկայի հետ կապված դժվարությունները և վերջապես անցնեն գործի: Մեզ շատ անհրաժեշտ է, որ մարտի 1-ի գործը շատ չերկարի: Մեզ անհրաժեշտ է, որ կատարվածի և իրավական, և քաղաքական գնահատականը տրվի ու վերջապես վերջակետ դնենք այդ էջին, փակենք, որպեսզի կարողանանք  շատ ավելի լրջորեն լծվենք ապագայի զարգացման պլաններին և դրանց քննարկմանը, այլ ոչ թե անընդհատ վերլուծենք ու քննարկենք Քոչարյան, Սերժ Սարգսյան թեմաները: Մեզ՝ քաղաքացիներիս և երկրին առհասարակ  խիստ անհրաժեշտ է, որպեսզի այդ թեմաներին վերջակետ դրվի՝ իհարկե իրավաքաղաքական գնահատականից հետո»,-եզրափակեց Գրիգոր Ոսկերչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում