Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտնել է, որ նպատակահարմար չի գտնում թիմի խաղային փիլիսոփայության փոփոխությունը: Միաժամանակ, ֆուտբոլիստը չի կորցնում երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հույսը:
««Բարսելոնա»-ի խաղային փիլիսոփայությունը քննարկման ենթակա չէ: Սակայն կարելի է որոշ փոփոխություններ կատարել` կրկին հաղթանակներ տանելու համար:
Հասկանում ենք, որ ընթացիկ մրցաշրջանն անհաջող է մեզ համար, բայց հանգստություն ենք խնդրում: Երկրի չեմպիոնի տիտղոսի հարցը կախված չէ մեզնից, բայց մենք դեռ կարող ենք նվաճել այն»,- ասել է Ինյեստան:








































