Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին, ում անձը մինչ օրս շարունակում է մնալ հանելուկային, դատապարտել է Լոնդոնում իր աշխատանքներին նվիրված ցուցահանդեսը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գրաֆիտիի վարպետի խոսքով՝ պատերին արված իր աշխատանքները առանց թույլտվության ցուցադրելու փաստը գարշելի է:
Ցուցահանդեսի հեղինակը Sincura ընկերությունն է: Ցուցադրված են շենքերի պատերից պատճենված նկարչի աշխատանքները:
Ցուցահանդեսից հետո ստեղծագործությունները, որոնց գինը կարող է հասնել մի քանի հարյուր հազար դոլարի, կվաճառվեն աճուրդում:
Sincura-ի ներկայացուցիչները արդեն հայտարարել են, որ գրաֆիտիները աճուրդից կհանեն միայն այն դեպքում, եթե այդ մասին իրենց խնդրեն անշարժ գույքի սեփականատերերը, որոնց պատերին դրանք հայտնվել են:






































