ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց էկոնոմիկայի նախարարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների նախագծին՝ կապված Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող փոքր ընկերությունները շահութահարկից, իսկ այդ ընկերության աշխատողներին՝ եկամտահարկից ազատելու նախաձեռնության հետ:
Օրինագիծը վերաբերում է մինչև 15 հոգանոց նոր ստեղծվող ընկերություններին, որոնք որևէ կերպ կապակցված չեն այլ խոշոր ընկերությունների հետ: Նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ այս ոլորտը բավականին թափանցիկ է, բոլորը բոլորին գիտեն, և արտոնությունից չարաշահումների ռիսկերը չափազանց փոքր են:











































