Ջասթին Թիմբերլեյքը իր խմբի անդամների հետ հանգստացել է Քյոլնի «Կրիստալ» բարում իր համերգից հետո: Երգիչն այնքան գոհ է եղել սպասարկումից, որ որոշել է մատուցողուհուն թողնել 4 հազար դոլար թեյավճար, գրում է storystar.ru-ն:
Ակումբի տերը Ջասթինին անվանել է «իսկական ջենթելմեն»:
Հայտնի է դարձել նաև, որ ամբողջ երեկո երգչի տրամադրությունը բարձր է եղել:
Հնարավոր է՝ ինչ-որ մեկի համար նման թեյավճար թողնելը շքեղություն է, սակայն չպետք է մոռանալ, որ 2013-ին երգիչը վաստակել է 34 մլն դոլար:











































