Ռուսաստանի Դաշնությանն ահաբեկչության հովանավոր ճանաչելու կոչով միջնորդագիր է հայտնվել Սպիտակ տան պաշտոնական կայքում: ԱՄՆ նախագահի վարչակազմում պաշտոնապես քննարկվելու համար փաստաթուղթը պետք է 1 ամսում հավաքի 100 հազար ստորագրություն:
«Ուկրաինայի դեմ իր չհայտարարված պատերազմում Ռուսաստանն ապավինում է գաղտնի գործողություններին, որոնք ընկնում են «միջազգային ահաբեկչություն» սահմանման ներքո՝ համապատասխան ԱՄՆ օրենսգրքի 18-րդ գլխի 2331 կետի»,- ասվում է միջնորդագրի տեքստում:
Փաստաթղթում ասվում է նաև, որ զինված ծպտյալ ռուս գործակալները փորձում են ազդել ուկրաինական կառավարության քաղաքականության վրա ահաբեկման կամ հարկադրման ուղով:
Ստորագրահավաքը կշարունակվի մինչև մայիսի 23-ը՝ հայտնում է Korrespondent.net-ը:










































