Իսպանական Մալյորկա զբոսավայրի իշխանությունները տուգանք են սահմանել պատշգամբից ցատկելու համար, գրում է The Times-ը:
Վերջին 2 տարում նման դեպքերի հետևանքով մահացել է առնվազն 3 զբոսաշրջիկ, նշում է պարբերականը:
Տուգանքը 200-400 եվրո է:Այն սկսելու է գործել հունիսից: Մասնավորապես, նախատեսվում է տուգանել նրանց, ովքեր ցատկում են պատշգամբից պատշգամբ կամ պատշգամից լողավազան:
Սովորաբար նման ցատկերը կատարվում են ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ:










































