ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ այսօր Նունե Խաչատրյանը նշանակվել է Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ:
Նշենք, որ Նունե Խաչատրյանը անցյալ տարի սեփական դիմումի համաձայն ազատվել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար պաշտոնից և նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական:












































