Reuters-ը ֆոտոշարք է ներկայացնում Time ամսագրի վարկածով ամենաազդեցիկ 100 մարդկանց մասին:
Աղյուսակի մեջ ներառվել են 26 քաղաքական գործիչներ, որոնց թվում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռուհանին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և այլք:
Ցուցակում ընդգրկվել է նաև ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը: Ազդեցիկների շարքում են նաև Հռոմի պապ Ֆրացիսկոսն ու ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը:
Արվեստի բնագավառում ամենաազդեցիկ են ճանաչվել դերասաններ Մեթյու Մաքքոնահին, Ռոբերտ Ռեդֆորդը, կատարողներ Բեյոնսեն, Մայլի Սայրուսը և Ֆարել Ուիլյամսը;
Time ամսագրի կազմած ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակը սահմանվում է ըստ մայրցամաքների, մասնագիտությունների և տարիքի:










































