ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, նրա փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, ինչպես նաև մի շարք ամերիկացի գործարարներ սկսել են «ստվերային դիվանագիտական ջանքեր» գործադրել 2018-ին Վենեսուելայի նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակից հետո՝ նրան իշխանությունից հեռացնելու համար: Այս մասին գրում է The Washington Post- ը:
Պարբերականը հայտնում է, որ 2018 թվականի սեպտեմբերին Ջուլիանին և հանրապետական կոնգրեսական Փիթ Սեշնսը հեռախոսով ոչ պաշտոնական հեռախոսազրույց են ունեցել Վենեսուելայի առաջնորդի հետ:
Սակայն պարբերականին հայտնի չեն հեռախոսազրույցի մանրամասները: Հայտնի է միայն, որ Սեշնսի և Մադուրոյի շփումը եղել է Պետդեպարտամենտի վերահսկողության ներքո:
Հոդվածում նշվում է, որ Մադուրոյի հետ զրույցից հետո Ջուլիանիին ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախագահի այն ժամանակվա օգնական Ջոն Բոլթոնին առաջարկել է Վենեսուելայում իրավիճակը կարգավորելու ոչ պաշտոնական միջոց: Խոսքը Մադուրոյի պաշտոնանկության մասին է եղել:
Բոլթոնը, սակայն, հրաժարվել է նման սցենարից: