Մարտի 8-ին անհետացած մալայզիական ինքնաթիռի որոնումը կարող է տարիներ ձգվել՝ Reuters գործակալությանը հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան աղբյուրը:
Ապրիլի 19-ին գործակալությունը, հղում անելով Որոնումների համակարգման կենտրոնին (JACC), հայտնել է, որ Bluefin-21-ի միջոցով ինքնաթիռի սև արկղերի որոնման ստորջրյա փուլը կավարտվի առաջիկա 5-7 օրերին, սարքն առայժմ ոչ մի օբյեկտ չի հայտնաբերել, որը կարող էր կապված լինել ինքնաթիռի հետ:










































