Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի լրագրողի հարցազրույցը Ռուս քաղաքական գործիչ, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հետ:
– Պարոն Ժիրինովսկի. Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ դուք հայտարարեցիք, որ Ղարաբաղը պետք է Ռուսաստանի կազմում ընդգրկվի: Այդ հայտարարությունը հանրության շրջանում դժգոհություն առաջացրեց, և շատերը քննադատեցին ձեր դիրքորոշումը: Ինչո՞վ էր պայմանավորված այդ հայտարարությունը, և արդյոք՞ ՌԴ իշխող կուսակցությունը կիսում է ձեր տեսակետը:
– Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, իսկ ժամանակին եղել է Հայաստանի մասնիկը: 1991թ.-ին կրկին սահմանների փոփոխություն տեղի ունեցավ: Ինչքան ես հասկանում եմ, Ղարաբաղի բնակիչները ցանկանում են լինել կամ Հայաստանի կազմում, կամ անկախ պետություն: Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները դրական արդյունք չեն արձանագրել: Այդ պատճառով՝ թող իրենք որոշեն, ինչպես անցկացնեն բանակցությունները: Մեզ մոտ կա Սլուցկի ազգանունով մի պատգամավոր. նա պատասխանատու է Հարավային Կովկասի հարցերով, ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահն է: Նա հաճախ է հանդիպում Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ: Հետագայում էլ անհրաժեշտ է բանակցություններ վարել, այդ պատճառով չի կարելի Մոսկվայից ասել՝ «եկեք Ղարաբաղը մի տեղ տեղադրենք, և ինչ-որ կերպ կճանաչենք»: Երբ ես նախագահի թեկնածու էի, նշեցի, որ եթե ես ընտրվեմ, Ղարաբաղը կվերադարձվի Հայաստանին. սակայն ես նախագահ չդարձա: Դրա համար, չունենալով իշխանություն, ես չեմ կարող այդ հարցերը լուծել. թող ինքնուրույն լուծեն՝ Երևանում, Բաքվում և Մոսկվայում:
– Ինչպիսի՞ ապագա ունի Ղարաբաղը, արդյո՞ք երկար կտևի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը, և ձեր կարծիքով, ի՞նչ ելք կա այդ իրավիճակից դուրս գալու համար:
– Դա վերջ չունեցող հիմնախնդիր է. Բաքուն Երևանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել չի կարող, ինչպես Թբիլիսին Ցխինվալի և Սուխումիի հետ, ինչպես Իսրայելը և արաբները, ինչպես Հնդկաստանը և Պակիստանը՝ Քաշմիրի և Ջամմուի: Թող այդ հարցերը կարգավորի ՄԱԿ-ը: 2 երկրներ վիճելի տարածքները երբեք չեն համաձայնվի հանձնել մեկմեկու. կամ մեծ երկիրը՝ ինչպիսին Ռուսաստանն է, պետք է որոշում կայացնի, և բոլորը պետք է այդ որոշմանը ենթարկվեն: Առայժմ աշխարհում շատ խնդիրներ կան և բարդ է զբաղվել միայն մեկով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ԳԱԼԱ-ում










































