Ըստ սննդաբանների՝ երեկոյան և գիշերային ժամերին ճիշտ նախուտեստները օգտակար են նիհարողների և շաքարախտով տառապող մարդկանց համար՝ հայտնում է portal.news պորտալը:
Ըստ սննդաբանների՝ ուշ երեկոյան հարկավոր է ուտել սպիտակուցային սնունդ` նվազագույն ճարպի պարունակությամբ, քանի որ այն օգնում է կայունացնել արյան մեջ շաքարի գիշերային մակարդակը: Նման մթերքներից են խաշած ձուն, վարունգը, գազարը, հունական յոգուրտը, կարելի է ուտել նաև մի քանի նուշ կամ ընկույզ:
Սպիտակուցներ պարունակող մթերքները, որոնք պարունակում են առողջ ճարպեր և քիչ ածխաջրեր, կսահմանափակեն գլյուկոզի արտազատումը արյան մեջ և կպահպանեն դրա ցածր մակարդակը գիշերային և առավոտյան ժամերին՝ եզրակացրել են սննդաբանները:













































