Անգլիայի ֆուտբոլի միությունը 4-խաղյա որակազրկում է ներկայացրել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Ռամիրեսին: Բրազիլացի ֆուտբոլիստը պատժվել է «Սանդերլենդ»-ի դեմ խաղում ագրեսիվ վարք դրսևորելու համար:
Հիշեցնենք` Ռամիրեսը ձեռքով հարվածել է Սեբաստիան Լարսոնին: Դրվագը դուրս է մնացել մրցավարների տեսադաշտից, բայց տեսախցիկներն արձանագրել են այն:
Ռամիրեսն ընդունել է իր մեղքը և 3-խաղյա որակազրկում ստացել. ևս մեկ խաղ նա բաց կթողնի «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղում ստացած որակազրկման արդյունքում:








































