«Առավոտ»-ը գրում է. «Քանի որ վերջին շրջանում պոպուլիզմը համակել է ամբողջ քաղաքական դաշտը’ իշխանությանը, «ոչ իշխանությանը» և ընդդիմությանը, ես, չպատկանելով այդ երեք խմբերից ոչ մեկին, իմ պարտքն եմ համարում ասելու տհաճ և մեծամասնության համար անընդունելի բաներ: Իմ նպատակն է, որ մարդիկ, ովքեր դեռևս չեն կորցրել մտածելու ունակությունը, իմ գրածների շուրջ մտածեն և գուցե իմ հետ միասին մտահոգվեն:
Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հարգում օրենքները, այդ թվում՝ երթևեկության կանոնները, չի ցանկանում դրանց հետևել և, բնականաբար, չի ուզում խախտումների համար տուգանքներ վճարել:
Իրավական այդ նիհիլիզմի համար նրանք տվյալ դեպքում ունեն «լուրջ հիմնավորում»՝ ընդիդմադիրների և նրանց քարոզչության տարածած այն լուրը, թե «տուգանքների գումարի 70 տոկոսը գնում է Սաշիկի գրպանը»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:






































