Monday, 15 06 2026
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը

«Սպեկուլյացիոն աճ», «սպեկուլյատիվ բնույթ». Տիգրան Սարգսյանը՝ Կարեն Ճշմարիտյանի աշխատանքի մասին

Ոչ վաղ անցյալում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ տնտեսագիտական վերլուծությամբ, որը նվիրված էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների «շինարարական բումին» և տնտեսական աճին:

Ինչպես հայտնի է, էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը համակարգել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման գրեթե ողջ ընթացքում՝ 1999-2007 թվականներին: Ասել է թե՝ Տիգրան Սարգսյանի գնահատականները անուղղակիորեն վերաբերում են նաև նախարար Կարեն Ճշմարիտյանի աշխատանքին:

Լրագրողների հետ առաջին ճեպազրույցում էկոնոմիկայի նորանշանակ նախարար Ճշմարիտյանը, պատասխանելով հարցին` ի՞նչ քայլեր պետք է կատարի տնտեսական անկումը կասեցնելու համար, ասել էր. «Պետք է ստեղծվեն հնարավորություններ, որպեսզի յուրաքանչյուր անձ կարողանա իրացնել իր մտավոր, ֆիզիկական կարողությունները և դրա դիմաց ստանա համարժեք նյութական և բարոյական հատուցում»:

«Հայաստանում ևս շինարարության ոլորտի իրական պատկերն ամբողջացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին, որն առավել ցցուն դարձրեց շինարարական ոլորտի սպեկուլյացիոն աճը և պատճառ հանդիսացավ ճյուղի շեշտակի անկման (51.9%), ինչն իր հերթին բերեց 18.5% տնտեսական անկման (շինարարության մասնաբաժինը անկման մեջ կազմեց 14.1%): Երևույթի մանրամասն վերլուծությանը կարելի է ծանոթանալ ԱՄՀ հրապարակման մեջ (ARMENIA’S HOUSING BOOM-BUST CYCLE)»,- իր վերլուծության մեջ գրել էր Տիգրան Սարգսյանը՝ շարունակելով. «2004-2008թթ. բարձր տնտեսական աճի, ինչպես նաև 2009թ. խորն անկման առյուծի բաժինը շինարարության ճյուղինն էր: Իսկ Հայաստանում այդ անկման հատկապես ցավոտ լինելու հաճախակի հնչող հարցապնդման պատասխանը ևս պատկերավոր երևում է հաջորդ պատկերից՝ շինարարությունը ՀՆԱ-ում 2008 թվականին հասավ աննախադեպ մասնաբաժնի, ինչը չէր կարող երկարաժամկետ հատվածում կայուն լինել: Ճգնաժամը բոլորիս համար ակնհայտ դարձրեց, որ թույլ դիվերսիֆիկացված տնտեսության կառուցվածքը շատ խոցելի է»:

Ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Տիգրան Սարգսյանը նաև մանրամասն բացատրել էր, թե ինչ ի նկատի ունի «շինարարական փուչիկ» ասելով: «Շինարարության ոլորտի փուչիկը հայկական ֆենոմեն չէ: Այն ժամանակ առ ժամանակ առաջանում, պայթում, ապա լայնորեն քննարկվում է բազմաթիվ երկրներում: Ակտիվների գների փուչիկը ոչ թե քաղաքական, այլ տնտեսագիտական կատեգորիա է: Դրա ամենապարզ սահմանումն այն է, որ ակտիվի (շենքերի, այլ գույքի) շուկայական գինն էականորեն բարձրանում է երկարաժամկետ հատվածում տնտեսական հիմնարար գործոններով պայմանավորված դրա արժեքից:

Հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ այս շեղումը հիմնականում կրում է սպեկուլյատիվ բնույթ, որի տևողությունը որևէ եզակի գործոնով չի կանխորոշվում և ճշգրտորեն չի կանխատեսվում: Այն ավելի սուր է արտահայտվում, երբ այդ ակտիվի նկատմամբ պահանջարկն անընդհատ ավելանում է, իսկ առաջարկը հնարավոր է ստեղծել միայն որոշակի ժամանակի ընթացքում: Պահանջարկի այսպիսի առաջընթաց աճը, առանց առաջարկի համապատասխան աճի, բերում է ակտիվի գնի էլ ավելի բարձրացման, որն իր հերթին առաջացնում է այդ ակտիվի լրացուցիչ պահանջարկ ՝ ապահովելով երկարաժամկետ բարձր եկամտաբերության պատրանք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում